28 սեպտեմբերի 2005 - 11:56 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները բարձր են գնահատել Կազանում կայացած ԱՊՀ գագաթաժողովի արդյունքները, մասնավորապես, անդամ պետությունների շահագրգռվածությունը ԱՊՀ հետագա զարգացման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ բարեփոխումների ընթացքին, ԱՊՀ շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին եւ Հայաստանի մասնակցությանը դրանց: Վ.Ռուշայլոն ներկայացրել է կազմակերպության ներկա վիճակը, ինչպես նաեւ բյուջեի եւ համակարգի ձեւավորման հետ առնչվող խնդիրները: Կարեւորելով ԱՊՀ շրջանակներում մարդասիրական համագործակցությունը` կողմերն անդրադարձել են առաջիկա ծրագրերին այդ ոլորտում: