27 փետրվարի 2013 - 15:37 AMT
Իրանահայերը պահանջում են դադարեցնել Թուրքիայի միջամտությունը Սիրիայի գործերին

Թեհրանի կենտրոնում փետրվարի 27-ին Իրանի հայ համայնքը ցույց է կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև որպես բողոքի նշան Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի դեմ: Հավաքվածները պահանջել են դադարեցնել Թուրքիայի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին:

Ինչպես գրում է Իրանում լույս տեսնող «Hayeli» հայկական թերթը, ցուցարարներին թույլ են տվել ակցիան անցկացնել սահմանափակ ժամկետով: Ակցիայի ժամանակ հայտարարություն է ընթերցվել, որտեղ նշվել է Թուրքիայի արյունալի անցայլն ու Հայոց ցեղասպանությունը, որով ցուցարարները պահանջել են նաև անաչառ լինել Թուրքիայի հարցում: Իրանի հայ համայնքը հորդորել է հանգուցալուծել Սիրիայի ճգնաժամը սեփական ուժերով, առանց Արևմուտքի միջամտության: