27 փետրվարի 2013 - 16:14 AMT
Թե ով կստանձնի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնը, կորոշի ՀՀ նախագահը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում հաղթող են ճանաչվել դիմած երկու թեկնածուներն էլ` «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը և «Շարմ Հոլդինգ» -ի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը: Թե ով կստանձնի պաշտոնը, այժմ իրավասու է որոշել միայն հանրապետության նախագահը: «Այժմ չեմ կարող ինչ-որ բան ասել այս թեմայով, քանի որ սպասում ենք հանրապետության նախագահի որոշմանը: Հնարավոր է, որ պատասխանը հայտնի լինի առաջիկայում»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աստղիկ Ավետիսյանը և հավելեց, որ դժվարանում է ասել՝ ում կընտրի նախագահը: