27 փետրվարի 2013 - 17:30 AMT
Ռոբերտ Արզումանյանը երկամյա պայմանագիր է կնքել ղազախական «Ակտոբեի» հետ

Պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը և Ալեքսեյ Մուլդարովը նոր խաղաշրջանում կպաշտպանեն ղազախական «Ակտոբեի» գույները:

Նրանք ակումբի կազմում մասնակցել են Թուրքիայում կայացած հավաքին և լավ տպավորություն են թողել մարզչական շտաբի վրա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արզումանյանի պայմանագրի ժամկետը երկու տարի է: