
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում (143 դպրոցի հարակից տարածք) 350-400 հատ ծառերից կազմված կանաչ տնկարկ (գոտի) երբևէ չի եղել ։
Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի մասնագետների կողմից ուսումնասիրվել է նշված տարածքը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ.
-Տարածքն իրենից կանաչ գոտի չի ներկայացնում: Ավելին, նշված տեղանքում մասսայական ծառահատումների կամ ծառահատումները վերացնելու որևէ հետք կամ նշաններ չեն հայտնաբերվել,
-Տարածքը սեփական տարածք է, որտեղ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը անկանոն աճած 3 հատ հատված ծառի կոճղ: