27 փետրվարի 2013 - 21:22 AMT
Ա.Աշոտյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ անգամ սահմանված ժամկետից շուտ

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է հրաժարականի առաջին դիմում գրողը լինել, եթե իր այդ քայլը բարձրացնի կառավարության աշխատանքի արդյունավետությունը: Այս մասին նախարարն ասաց այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նա հիշեցրեց, որ Կառավարությունը Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում, նախագահի երդմնակալության օրը հրաժարական է տալու:

Արմեն Աշոտյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ անգամ ավելի շուտ: «Կարծում եմ, որ այդ դեպքում բազմաթիվ պաշտոնատար անձանց համար օրինակ կդառնամ»,- ասաց նախարարը: