28 փետրվարի 2013 - 12:10 AMT
Կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել 2013 թ. սննդամթերքի անվտանգության ապահովման համար

Փետրվարի 28-ին կառավարությունն իր նիստում որոշում է կայացրել «2013 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ ծրագիրը հաստատելու մասին» : Ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության նկատմամբ վերահսկողության կատարելագործման, սննդի շղթայի փուլերում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման և հետագա իրացման կանխարգելման, արտադրվող սննդամթերքի որակի բարձրացմանը:

Ինչպես հայտնել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ծրագրով առաջարկվում է 2013 թվականին սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների համար պետական բյուջեից յուրաքանչյուր տարվա համար հատկացնել 10 000 000 դրամ գումարի չափով՝ միջինը յուրաքանչյուր տարվա ընթացքում սննդամթերքի 571 նմուշ փորձաքննելու նպատակով: