28 փետրվարի 2013 - 11:43 AMT
Հայաստանի Մ-21 տարեկանների ընտրանին ԵԱ ընտրական փուլում Ղազախստանի հետ կխաղա օգոստոսի 11-ին

Հունվարի 31-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի էր ունեցել մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվել էր 10-րդ խմբում:

Հայաստանի մրցակիցներն են Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Նույն օրը հաստատվել էր նաև մրցաշարի խաղացանկը, ըստ որի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում՝ օգոստոսի 13-ին, պետք է մրցեր Ղազախստանի հավաքականի հետ:

Երկկողմանի համաձայնությամբ փոխվել է Ղազախստանի և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականների հանդիպման անցկացման ժամկետը: Հանդիպումը օգոստոսի 13-ի փոխարեն կկայանա օգոստոսի 11-ին, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: