28 փետրվարի 2013 - 12:12 AMT
Հայաստանը կհամագործակցի մշակույթի ոլորտում Ինդոնեզիայի և Իրաքի հետ

Փետրվարի 28-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ 2012թ. մշակութային կապերն Ինդոնեզիայի հետ ակտիվացել են, ուստի հարկավոր էր դա ամրագրել օրեսնդրորեն:

Նմանատիպ համաձայնագիր է կնքվել նաև Իրաքի հետ, որտեղ համագործակցությունը կվերաբերի պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում փորձի փոխանակմանը, փառատոների, այդ թվում թատերական, անցկացմանը: