28 փետրվարի 2013 - 12:09 AMT
Պ.Հայրիկյան. Մահափորձը հետաքննողներն իրենց տարօրինակ են պահում

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է.«Բարեկամներ, «Կարմիր Խաչի» հիվանդանոցում եմ, խնդրում եմ այցելութեան չգալ։ Փորձում ենք վերականգնուել՝ օրեկան 7-8 միջոցառում։ Ես դեռ շատ հեռու եմ ինքս ինձնից՝ անցեալում եղածիս 10, առավելագոյնը՝ 20 տոկոս։ Մտադիր եմ կիրառել իմ իմացածը… եթէ կարղանամ։

Մահափորձը յետաքննողները իրենց տարօրինակ են պահում` կատարողներին բացահայտնել են բայց ոչ մի առաջընթաց։ Երեւի բավարար անկախութիւն չունեն։ Դա կարող է նաեւ վտանգավոր լինել…»: