28 փետրվարի 2013 - 14:18 AMT
Բրազավիլում վթարված հայկական ինքնաթիռի ինքնագրիչների տեղեկատվությունը փոխանցվել է Կոնգոյին

Բրազավիլի օդանավակայանի (Կոնգո) մոտ 2012թ. նոյեմբերին վթարված Իլ-76Տ ինքնաթիռի արձանագրող սաքերը փոխանցվել էին Միջազգային ավիացիոն կոմիտե (ՄԱԿ) փետրվարի 26-ին, հայտնում է կոմիտեի մամլո ծառայությունը:

«Վթարի պատճառները հետաքննում է ՄԱԿ-ը»,-ասել են մամլո ծառայությունում:

Ինքնագրիչները մեխանիկական վնասվածքներ ունեն: Սարքերը վերականգնվել են և ինֆորմացիան ընթերցվել է, պատճենվել և ուղարկվել է Կոնգոյի տրանսպորտի նախարարություն», պարզաբանել են կոմիտեում, հայտնում է AEX.RU-ն:

Բեռնատար ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին: