29 սեպտեմբերի 2005 - 08:54 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ` գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Կարեւորելով ԱՊՀ գործադիր կոմիտեի առ այսօր կատարած աշխատանքը եւ փաստելով, որ 2006 թվականը հայտարարված է ԱՊՀ տարի` կողմերը քննարկեցին ԱՊՀ կառույցների հետագա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու հետ կապված մի շարք խնդիրներ: Նույն օրը նախարարն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը: Կողմերն անդրադարձան Հարավային Կովկասում տիրող ներկա իրավիճակին, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: