ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումներ են անցել «Ռազմականացված իսլամական վտանգը Եվրասիայում» խորագրով: «Ժառանգություն» հիմնադրամի փորձագետ Արիել Քոենն առաջարկել է ԱՄՆ-ին ընդլայնել Ադրբեջանում և Վրաստանում իրականացվող հակաահաբեկչական ծրագրերը և օգնել այդ երկրներին ամրացնել սահմանը Ռուսաստանի հետ:
«Ադրբեջանի անվտանգությունը, աշխարհագրական դիրքի ու էներգառեսուրսների պատճառով բխում է ԱՄՆ կենսական շահերից»,-ասել է Սթիվեն Բլանկը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: