28 փետրվարի 2013 - 17:07 AMT
Փետրվարի 28-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.22 դրամ

Փետրվարի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.52 դրամ:

Միաժամանակ, փետրվարի 28-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.22 դրամ` փետրվարի 27-ի համեմատ ավելանալով 0,20 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 536.65 դրամ` ավելանալով 1,16 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13,41 դրամ՝ ավելանալով 0,03 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: