28 փետրվարի 2013 - 17:20 AMT
Հայ ժողովրդի Մովսեսը. Հանրահավաքի մասնակիցներն այս բառերով դիմավորեցին Ր.Հովհաննիսյանին

Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Հայ ժողովրդի Մովսեսը»,- բացականչեցին հավաքվածները Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելիս: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջ բերեց եռագույնը և բարևեց հավաքվածներին:

«Այսօր բոլորովին այլ Հայաստան է, որքան էլ փորձեն տարբեր ձևերով ժողովրդին շեղել, միանաշանակ է, որ ձեր սկսած պայքարը, որի մի մասն ենք նաև մենք, հաղթանակով է վերջանալու»,- կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս խոսքերով սկսեց հանրահավաքը: Բոլորը բացականչում են «Հաղթանակ»: Այս անգամ էլ սկզբում խոսքը տվեցին երիտասարդներին:Հանրահավաքին մասնակցում են նաև բանակում սպանված զինվորների մայրերը: