29 սեպտեմբերի 2005 - 12:57 AMT
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԻՋԱՎԱՅՐ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առայժմ չեն տեղեկացրել պաշտոնական Երեւանին սեպտեմբերի 27-ին Վիենայում կայացած հանդիպման արդյունքների մասին»,- այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ակնկալվող առաջընթացի մասին հարցին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա տեղեկացրել է, որ կարգավորման հարցերը քննարկվել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացվուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ: Նրա խոսքերով` կողմերը համաձայնվել են, որ «ներկայումս ստեղծվել է հակամարտության կարգավորման համար բարենպաստ միջավայր, եւ որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո անհրաժեշտ է ակտիվացնել քայլերն այդ ուղղությամբ»: