28 փետրվարի 2013 - 19:23 AMT
«Երևան 3D» նախագիծը կներկայացվի CTS 2013 Զբոսաշրջության 12-րդ միջազգային ցուցահանդեսին

«Լոկատոր» ընկերությունն իր «Երևան 3D» նախագիծը կներկայացնի մարտի 1-2-ը կայանալիք CTS 2013 Զբոսաշրջության 12-րդ միջազգային ցուցահանդեսին, որը նվիրված է տարածաշրջանային, ինչպես նաև Հայաստանում ներքին զբոսաշրջության զարգացմանը:

«Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, ինչն էլ կարող է զբոսաշրջության մեծ հեռանկարներ ստեղծել մեր երկրի համար նպատակաուղղված PR-ի և ողջ աշխարհին ճշգրիտ ներկայացնելու դեպքում: Մեր նախագիծը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ դրանով նպաստելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների պատկերավոր ներկայացմանը »,- ասել է նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:

«Երևան 3D» նախագիծն իրականացվում է 2012 թվականից: Դրա հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների և նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում: Այս նախագիծն ուղղված է ազգային PR-ին և կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների և զարգացնել զբոսաշրջությունը: