28 փետրվարի 2013 - 21:19 AMT
Սոֆիայում հարգել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

Փետրվարի 24-ին Սոֆիայի «Երևանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակներ են դրել ` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:

Արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Արարողությունից հետո Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան սուրբ պատարագ:

Հոգեհանգստյան պատարագներ են մատուցվել նաև Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա և Բուրգաս քաղաքների եկեղեցիներում: Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան` «Սումգայիթ. ողբերգությունից 25 տարի անց» խորագրով: