1 մարտի 2013 - 17:28 AMT
Իտալիան փակուղում է հայտնվել

Իտալիան ելք է որոնում խորհրդարանական ընտրություններից հետո երկրում առաջացած քաղաքական փակուղուց: Հաղթող, Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին բացառել է կոալիցիան աջակենտրոն Սիլվիո Բեռլուսկոնիի հետ, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:

Վիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ ապրիլին սպառվում է Ջորջիո Նապոլիտանոյի 7-ամյա նախագահական մանդատը: Հենց նա պետք է վերջնական որոշումը կայացնի այս իրավիճակում: