30 սեպտեմբերի 2005 - 09:54 AMT
ԿԻՊՐՈՍԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎԵՏՈ ԴՆԵԼ ԵՄ-Ի ՀԵՏ ԲԱՔՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Հունական Կիպրոսը պահանջել է Ադրբեջանից դադարեցնել բոլոր կապերը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության հետ: Այլապես հունական Կիպրոսը կարող է վերջնական վետո դնել «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Եվրամիության հետ Ադրբեջանի համագործակցության վրա: Պաշտոնական Բաքվի պատասխանը Կիպրոսին պետք է տրվի հոկտեմբերի սկզբից ոչ ուշ, հաղորդել են աղբյուրները, հաղորդում է Day.az-ը: