1 մարտի 2013 - 18:04 AMT
«Սիրիայի բարեկամները» խրախուսում են ընդդիմությանը, վստահ է ՌԴ ԱԳՆ-ն

Հռոմում «Սիրիայի բարեկամների» հանդիպմանն ընդունված որոշումները խրախուսում են ընդդիմությանը ուժով գրավել իշխանությունը Սիրիայում, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Դատելով հաղորդագրություններից՝ Հռոմում ընդունված որոշումները խրախուսում են ընդդիմությանը ուժով գրավել իշխանությունը Սիրիայում, անտեսելով հասարակ սիրիացիների տառապանքները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ: