1 մարտի 2013 - 18:05 AMT
Էրդողանի դեմ մահափորձ էր նախապատրաստվում

Թուրքիայի հատուկ ծառայություններին վերջին պահին հաջողվել է կանխել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ նախապատրաստվող մահափորձը: Ինչպես հայտնում է Habera-ն, ձերբակալվել է 6 մարդ, որոնք ահաբեկչական համարվող «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատի» անդամներ են:

Կասկածյալներին հետևել են մեկ տարի: Նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել են թուրք վարչապետի տան գծագրերը, ինչպես նաև դատավորների ու դատախազների տների լուսանկարներ: Այժմ փնտրում են հանցավոր խմբավորման մյուս անդամներին: