1 մարտի 2013 - 18:06 AMT
Մոսկվայի քաղաքապետարանը թույլ չի տվել ադրբեջանցիներին Խոջալուին նվիրված ակցիա անցկացնել

Մոսկվայի քաղաքապետարանը բացասական պատասխան է տվել Ադրբեջանա-հրեական բարեկամության ընկերակցությանը Խոջալուին նվիրված ակցիա անցկացնելու վերաբերյալ դիմումին: Այդ մասին «ԱՊԱ»-ի թղթակցին Մոսկվայում հայտնել են վերոնշյալ ընկերակցությունում: Ակցիան նախատեսվում էր անցկացնել մարտի 3-ին:

Որպես մերժման պատճառ նշվել է, որ նման ակցիայի անցկացումը հավասարազոր կլինի Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն: