1 մարտի 2013 - 17:53 AMT
Արմինե Բաբայանը լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա

22-ամյա երևանցի շախմատիստուհի Արմինե Բաբայանը Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված օփենում լրացրել է կանանց միջազգային վարպետի նորմա: Սա շախմատիստուհու երկրորդ նման հաջողությունն է:

Մոտ մեկ ամիս առաջ նա միջազգային վարպետի նորմա էր լրացրել նաև Հայաստանի կանանց 2013 թվականի առաջնությունում: Մաշհադում Բաբայանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և 41,4 կետով բարձրացրել իր վարկանիշը:

10,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձավ Օմիդ Նորուզին (Իրան):