1 մարտի 2013 - 18:17 AMT
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնում վերընտրվել է Վահրամ Առաքելյանը

Այսօր տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Բուհի կառավարման խորհրդի կողմից ռեկտորի պաշտոնում միաձայն վերընտրվել է գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում Է ԿԳՆ-ից: