1 մարտի 2013 - 21:16 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ վերընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձներ են հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին, Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: