Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը քիմիաթերապիայի նոր կուրս է անցնում, կապված օնկոլոգիական հիվանդության հետ, հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը» երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա հղումով:
2011թ. Չավենս արդեն քիմիաթերապիայի մի քանի փուլ է անցել, նա այդ բուժումը համեմատել է ռումբի հետ:
Ըստ փոխնախագահի, բժիշկները որոշել են դիմել այդ քայլին, երբ նախագահը վերականգնվել է շնչառական վարակից հետո: «Նա շարունակում է պայքարել իր կյանքի համար»,-ասել է Մադուրոն:
Ավելի վաղ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվել է 4 օր առաջ, հայտնում է CNN-ը:
Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է արել աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը: Վենեսուելայի իշխանությունները հերքում են այդ լուրերը:
Ընդդիմությունը գտնում է, որ նա չի կարող կատարել նախագահի պարտականությունները անաշխատունակության պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն: