2 մարտի 2013 - 10:47 AMT
Պան Գի Մուն. Սիրիայում բանակցությունների մեկնարկի համար հավանականություն կա, սակայն չնչին

Սիրիայի պաշտոնական իշխանության և ընդիմադիր կոալիցիայի բանակցությունների մեկնարկի համար հավանականություն կա, սակայն չնչին, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

ՄԱԿ ղեկավարի հայտարարությունը վերաբերում էր Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի կառավարության հետ բանակցելու նախաձեռնությանը: «Դա շատ փոքր պատուհան է, սակայն մենք ամեն կերպ սատարում ենք այդ հնարավորությանը և կոչ ենք անում օգտվել դրանից: Սակայն շուտով այն կարող է անհետանալ»,-ասել է Պան Գի Մունը: