2 մարտի 2013 - 11:09 AMT
Կարասին-Աբաշիձե հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսին

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտնել է, որ հերթական հանդիպումը Վրաստանի վարչապետի ՌԴ գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ տեղի կունենա մայիսի վերջում:

«Կողմերը բավարարված են արդյունքներով, գտնում են, որ մեր ոչ պաշտոնական շփումները ունեն ապագա: Մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպումն անցկացնել մայիսին, վայրը ավելի ուշ կընտրենք, գուցե և դա լինի Պրահան»,-ասել է Կարասինը հանդիպման ավարտին:

Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ժնևում անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին:

ՌԴ և Վրաստանը խզել են հարաբերությունները 2008թ., երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը: