30 սեպտեմբերի 2005 - 12:09 AMT
2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է Բելառուսի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ մշակութային կապերի խորացումը, մշակութային խմբերի փոխանակումը, հյուրախաղերի կազմակերպումը: Լ.Գուլյակոն նշել է, որ հայ արտիստները մեծ հաջողությամբ մասնակցել են Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» եւ Բրեստի փառատոներին եւ ներկայացրել են բարձրակարգ արվեստ: Կողմերը նշել են նաեւ, որ 2006 թվականին Բելառուսում կազմակերպվելու են Հայաստանի մշակույթի օրեր: Արթուր Բաղդասարյանը հաջողություններ է մաղթել Բելառուսի մշակույթի օրերին եւ պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ մշակութային կապերի զարգացմանը: