2 մարտի 2013 - 12:18 AMT
Ր. Հովհաննիսյանի մարտի 11-ից մինչև մարտի 25-ը անցկացվելիք հավաքները արտոնվել են

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝ մարտի 11-ից մինչև մարտի 25-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ որ մարտի 16-ին, 17-ին, 23-ին և 24-ին, իրազեկման համաձայն, հավաքները կկայանան ժամը 15:00-ից 19:00, իսկ մնացած օրերին՝ ժամը 16:00-ից 19:00-ն:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝ մարտի 2-ից մինչև մարտի 10-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Մարտի 3-ին, 8-ին, 9-ին և 10-ին հավաքները կանցկացվեն ժամը 15:00-ից 19:00, իսկ մարտի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին՝ ժամը 16:00-ից 19:00-ն: