30 սեպտեմբերի 2005 - 12:23 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Ջ.Բուշին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Սեպտեմբերի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների մի խումբ կոնգրեսականներ (59 հոգի) ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սույնով դիմում ենք Ձեզ` հրավիրելով Ձեր ուշադրությունն այն առաջըն֊թացի վրա, որ կատարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Արցախի ժողովուրդը դեպի ազատությունը, խաղաղությունն ու բարգավաճումը: Միացյալ Նահանգները վճռորոշ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում` տրա֊մադ֊րե֊լով բարոյական աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդա֊վարա֊կան շարժ֊֊մա֊նը, հատկ֊ացնելով խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն եւ ջան֊քեր գործադրե֊լով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղության հաս֊նե֊լու համար: Քանի որ մենք պայքարում ենք հանուն համայն աշխարհի մարդ֊կանց ազա֊տու֊֊թյան, մենք պետք է շարունակենք նաեւ աջակցել ռազ֊մա֊վա֊֊֊րա֊կան առանձ֊նա֊֊հատուկ կարեւորություն ունեցող Հարավային Կով֊կասում` Ար֊֊ցախի ժողովրդի ազատ ապրելու ձգտումներին»,-մասնավորապես ասվում է ուղերձում:Այնուհետեւ փաստաթղթում նշվում է, որ դյուրին չի եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության ճանապարհը, եւ որ Հայաստանի հետ վե֊րա֊միավորման մասին Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմնի 1988 թ. խա֊ղաղ պահանջին ի պատասխան, Ադրբեջանը սկսել է հայերի էթնիկ զտումների արշավը, որի արդյունքում հազարավոր էթնիկ հայեր են սպան֊վել, մինչդեռ շուրջ 400 հազարը` սպանություններից փրկվելու համար, փա֊խել են Ադրբեջանից: «Ավե֊րիչ պատերազմի եւ Ադրբեջանի կողմից առ այսօր շարու֊նակվող շրջա֊փակման հետեւանքները չկարողացան կոտրել Լեռնային Ղարա֊բաղի ժողովրդի ա֊զատ ապրելու վճռականությունը»,-ասվում է ուղերձում: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Միացյալ Նահանգները հպարտ են աջակցելու մի ազգի, որի քաղաքա֊ցիները ձգտում են օգտվել ժողովրդավարական իրա֊վունք֊ներից եւ ազատու֊թյուն֊ներից, զարգացնել իրենց տնտեսությունը եւ կերտել լա֊վագույն ապագա: «Իր ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությամբ, մարտունակ զինված ուժերով եւ անկախ արտաքին քաղաքականությամբ Լեռ֊նա֊յին Ղարաբաղի Հանրապետությունը լիովին համապատասխանում է պե֊տականության միջազգային չափանիշներին: Լեռնային Ղարաբաղն, իր անկա֊խության պատմության 14 տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է հու֊սալի գործընկեր լինել միջազգային հանրության համար: Լեռնային Ղարաբաղը զգա֊լիորեն նպաստել է ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Հա֊րա֊վային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, մի նպատակ, որին հե֊տամուտ է նաեւ ԱՄՆ-ն»-, համոզմունք է արտահայտվում ուղերձում: Ուղերձում ընդգծվում է, որ անհրաժեշտ է շարունակել Լեռնային Ղարա֊բաղի ժողովրդավարական ճանա֊պարհով ընտրված ղեկավարության հետ երկ֊խո֊սություն վարելու, ԱՄՆ կողմից ցուցա֊բերվող մարդասիրական օգնու֊թյունն ավե֊լացնելու եւ զարգաց֊մանն օժան֊դակելու քաղաքականությունը: «Միացյալ Նահանգները պետք է ուղղակի աջակ֊ցեն Լեռնային Ղարա֊բաղի ժողովրդի` իր սեփական ապագան տնօրինելու իրա֊վուն֊քին»,-ասվում է կոնգրեսականների կողմից Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին հղված ուղերձում: