2 մարտի 2013 - 12:23 AMT
Քոչարյանի որդին` քաղաքապետի թեկնածո՞ւ. ԲՀԿ-ն կքննարկի ընտրություններին մասնակցելու հարցը

«Բարգավաճ» Հայաստան կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում իրենց մոտ խորհրդակցություն է լինելու, որից հետո էլ կկայացնեն որոշում:

Ավելացնենք, որ մամուլում քննարկվում է տարբերակը, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը կգլխավորի ՀՀ երկրորդ նապագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Մեկ այլ վարկածի համաձայն` ԲՀԿ-ն այս ընտրություններին կմասնակցի ԱԺ ընտրությունների ցուցակով: Շրջանառվում է նաև այն կարծիքը, որ ԲՀԿ ցուցակի կկլխավորի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: