30 սեպտեմբերի 2005 - 12:38 AMT
ՎՐԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՁԱՄԲ ՀԱՄՈԶՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների միջեւ պայմավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ապագայում վրաստանցի փորձագետները հնարավորություն կունենան այցելել Մեծամորի ատոմակայան եւ տեղում համոզվել ՀԱԷԿ-ի անվտանգության մեջ: Հայկական կողմը վստահեցնում է, որ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը երաշխավորված է, եւ ատոմակայանը վտանգ չի ներկայացնում հարեւան երկրների համար: ՀԱԷԿ-ի գործունեության դեմ են հանդես գալիս Վրաստանի «կանաչները», որոնք պնդում են, թե Մեծամորի ատոմակայանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում եւ վտանգ է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ` նրա հարեւան պետությունների համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: