2 մարտի 2013 - 18:07 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի կհայտնի դիմելու է ՍԴ, թե` ոչ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար Սահմանադրական դատարան դիմելու որոշում կկայացնի վաղը` իրավաբանների, քաղաքական և քաղաքացիական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի կհայտնի իր որոշման մասին:

«Եթե դիմենք, ապա դա պետք է համարվի Սահմանադրական դատարանի, դատավորների վերջին հնարավորությունը` սահմանադրական իրավունք կիրառելու» ,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդը: