3 մարտի 2013 - 22:13 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի ՍԴ

Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը՝ ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը և իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջև կտան բաց մամուլի ասուլիս, հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: