4 մարտի 2013 - 11:51 AMT
Կարաչիում ռումբի պայթյունից 45 մարդ է զոհվել

Պակիստանի Կարաչի քաղաքի մերձակայքում, որի բնակիչները հիմնականում շիաներ են, պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 45 մարդ է զոհվել, ևս 150 վիրավորվել է, հայտնում է AFP-ն:

Ռումբը տեղադրվել էր ավտոմեքենայում, այն գործի էր գցել մահապարտ ահաբեկիչը:

Վերջերս զգալիորեն աճել են հարձակումներն ուղղված շիաների դեմ, որոնք կազմում են Պակիստանի բնակչության 20 տոկոսը: Դա կարող է կապված լինել առաջիկա ընտրությունների հետ, որոնք նախանշված են մայիսին: