4 մարտի 2013 - 10:07 AMT
Այսօր հանրապետության տարածքում կրկին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ

Այս գիշեր արևմուտքից հանրապետության տարածք ևս մեկ տեղումնաբեր զանգված է ներթափանցել և այսօր հանրապետության տարածքում կրկին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ: Ամենուր սպասվում են տեղումներ. լեռներում` ձյուն, հովիտներում` թաց ձյուն և անձրև:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն այս գիշեր զգալի բարձրացել է, ցերեկային ժամերին կրկին նվազում կդիտվի 3-4 աստիճանով: Հնարավոր է քամի 12-15մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց և դժվարանցանելիություն:

Երևանում պարբերաբար սպասվում է անձրև, հնարավոր են առատ տեղումներ: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, գիշերը` մերկասառույց:

Գիշերը սպասվում է +1+3, ցերեկը՝ +6+8, երեկոյան +2+4 աստիճան տաքություն: