4 մարտի 2013 - 10:16 AMT
Կայացել են Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները

Կայացել են Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Երեք խաղ ավարտվել է ոչ ոքի հաշվով: «Ուլիս»-«Միկա»և «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղերում հաշիվը չի բացվել, իսկ «Փյունիկն» ու «Իմպուլսը» 2:2 են ավարտել հանդիպումը:

«Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Հաղթական գնդակը խփել է Դամե Դիոպը:

Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին: