4 մարտի 2013 - 11:27 AMT
Յուրա Մովսիսյանն աչքի է ընկել «Մոլդեի» հետ վերջին ստուգողական խաղում

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները հաղթել են նորվեգական «Մոլդեին» Իսպանիայում ընթացող ուսամնամարզական հավաքի շրջանակներում կայացած վերջին խաղում:

Մարբելյեում կայացած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով, աչքի են ընկել Յուրա Մովսիսյանն ու Արին: Մոսվսիսյանը դուբլի հեղինակ էր դարձել նորվեգական «Ռուսենբորգի» հետ հավաքի նախորդ խաղում:

«Սպարտակը», որը 6-րդ հորիզոնականում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում, մարտի 10-ին իր դաշտում կընդունի Գրոզնիի «Թերեկին»: