3 հոկտեմբերի 2005 - 07:34 AMT
Դրվել է Աբու Դաբիում Հայաստանի դեսպանատան հիմնաքարը
Հոկտեմբրի 1-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Վ.Օսկանյանի մասնակցությամբ Աբու Դաբիում հանդիսավոր կերպով զետեղեց Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնաքարը, որը գտնվում է մայրաքաղաքի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում: ՀՀ դեսպանության շենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: ԱՄԷ կողմից Հայաստանի դեսպանության համար հողամասը հատկացվել է ՀՀ նախագահի 2002թ. գարնանը Էմիրություններ կատարած այցի ժամանակ: Հայաստանի կառավարությունն իր հերթին տարածք է հատկացրել Երեւանում ԱՄԷ դիվանագիտական ներկայացուցչության համար: Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են նախարար Օսկանյանի հանդիպումները Միացյալ Արաբական էմիրությունների ղեկավարության հետ: