4 մարտի 2013 - 13:38 AMT
Փետրվարին բենզինը Հայաստանում էժանացել է 0,5 տոկոսով

2013թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է 2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.8% գնաճ:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 7.5% և 6.5%-ով, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի`0.6% գնանկում և դիզելային վառելիքի`0.7% գնաճ:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը վաճառվում է 540 դրամով, «Պրեմիումը»՝ 510 դրամով, «Ռեգուլյարը»՝ 490 դրամով: