4 մարտի 2013 - 14:28 AMT
Կ.Զատուլին. Սերժ Սարգսյանի` մարտի 12-ին Ռուսաստան այցը բավական հագեցած է լինելու

Ով էլ ընտրվի Հայաստանի նախագահի պաշտոնում, պետք է հաշվի առնի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները: Այս մասին այսօր տեսակամուրջի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և խորացնում ենք հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում` ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- հայտարարեց նա: Նա նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին այցելելու է Ռուսաստան, և այցը բավական հագեցած է լինելու:

Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Եպիֆանցևն իր հերթին նշեց, որ ՀՀ նախագահի ընտրություններն այդքան էլ հարթ չեն ընթացել, և ընդդիմադիր թեկնածուի ձայները մեծ թիվ են կազմում: «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված կան խնդիրներ և Հայաստանում հասարակության մի հատված ցանկանում է, որ երկիրը լինի ավելի արևմտամետ, և դա են ցույց տալիս նաև ընտրությունների արդյունքները»,- ասաց նա: