4 մարտի 2013 - 14:32 AMT
Հայ շախմատիստներն ավարտել են ելույթները Քափել լա Գրանդում

Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը, Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր:

Նրանք միայն կես միավորով են հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Սանան Սյուգիրովից (Ռուսաստան), հաղորդում է armchess.am-ը: