4 մարտի 2013 - 17:11 AMT
Գաբալայում ծառայող ռուս սպաների մեծ մասն արդեն վերադարձել է հայրենիք

Գաբալայի ՌԼԿ-ում ծառայող ռուս սպաների ընտանիքների մեկնման գործընթացն Ադրբեջանից ավարտին է մոտենում: Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Գաբալայում ծառայող ռուս սպաների մեծ մասն արդեն վերադարձել է հայրենիք: Այժմ զինվորական ավանում են մնացել մոտ 100 սպայական ընտանիքներ:

Անցած տարվա դեկտեմբերին ռուսական կողմը դադարեցրեց Գաբալայի ՌԼԿ շահագործումը վարձակալության վարձի աճի պատճառով: