4 մարտի 2013 - 17:40 AMT
Մարտի 4-ից՝ 14-ը Տաթևեր ճոպանուղին չի աշխատի

Տաթևեր ճոպանուղին մարտի 4-ից՝ 14-ն ընկած ժամակահատվածում ուղևորափոխադրումներ չի իրականացնի: Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային և մեխանիկական համակարգերի տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ:

«Այսպիսով, ճոպանուղին պատրաստվում է ամենօրյա շահագործումը վերսկսելուն: Ճոպանուղու տնօրինությունը ներողամտություն է հայցում այցելուներին պատճառած անհարմարության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը PanARMENIAN.Net –ին է տրամադրել տնօրեն Վահան Մելիքսեթյանը: