4 մարտի 2013 - 18:31 AMT
Ա.Ղուկասյանը ևս դիմել է ՍԴ. Ս. Սարգսյանը դատարանում պետք է ներկայացնի Սահմանադրության իր ընկալումները

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Սահմանադրական դատարանում կվիճարկի նախագահական ընտրությունների արդյունքները: Նա հայց է ներկայացրել ՍԴ, որտեղ որոշ փաստաթղթեր են բացակայում: Հայցը Սահմնաադրական դատարան ներկայացնելուց հետո Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՍԴ-ից հավելյալ ժամանակ է խնդրել՝ փաստաթղթերը լրացնելու համար.

«Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ տեսնել դատարանում, նա պետք է գա և ներկայացնի Սահմանադրության իր ընկալումները: Նա հրապարակային Սերժ Թանգյանին ուղղված նամակում ասել է, որ ինքն է կազմակերպել ընտրությունները, մինչդեռ ընտրությունները նախագահը չի կազմակերպում. նա պետք է բացատրի, թե ինչպես է դա տեղի ունեցել:Բացի այդ՝ այս ընտրությունների արդյունքը հիմք է տալիս մտածելու, որ ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը», - հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Նախագահի թեկնածուն նշեց, որ Սերժ Սարգսյանը նաև պետք է բացատրի, թե ինչ էր նշանակում Գյումրիում իր այն հայտարարությունը, թե «քանի տոկոս ուզի՝ կխփի»: