4 մարտի 2013 - 22:11 AMT
Մինսկի խումբն ամփոփել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հերթական հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը ր Յան Քելլին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործանախարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, համանախագահները «իրենց մտահոգությունն են հայտնում դեպի Արցախ պլանավորվող չվերթերի, ինչպես նաև շփման գծում վերջերս կիրառված բռնությունների վերաբերյալ»:Նրանք նաև քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը:

«Համանախագահները տարածաշրջան կայցելեն առաջիկա շաբաթվա ընթացքում, որպեսզի նախագահների հետ քննարկեն հետագա քայլերը», - ասված է համանախագահների հայտարության մեջ: