5 մարտի 2013 - 12:53 AMT
Ուգո Չավեսի առողջական վիճակը վատթարացել է

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը վատթարացել է: Նրա բուժող բժիշկները ախտորոշել են նոր «ծանր վարակ և շնչարգելություն», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Չավեսը «քիմիաթերապիայի ծանր կուրս է անցնում»: Երկու շաբաթ առաջ նախագահին տեղափոխեցին Կուբայից հայրենիք, որտեղ դեկտեմբերին նրան վերջին 1,5 տարում արդեն 4-րդ անգամ վիրահատեցին: Այդ օրվանից նա չի հայտնվել հեռուստաեթերում և ռադիոեթերում:

Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է արել աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը: Վենեսուելայի իշխանությունները հերքում են այդ լուրերը:

Ընդդիմությունը գտնում է, որ նա չի կարող կատարել նախագահի պարտականությունները անաշխատունակության պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն: