8 փետրվարի 2003 - 18:30 AMT
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեկ Արարատ քաղաքում անհայտ անձանց մի խումբ հարձակվել է «Օրինաց երկիր» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցչությունների վրա: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, հարձակումն իրագործվել է երկրի գործող նախագահին աջակցող վերոհիշյալ քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա Արտաշատ քաղաքում կայացած ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների` «Հանրապետություն» կուսակցության ղեեկավար Արամ Սարգսյանի եւ «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանի նախընտրական հանրահավաքից հետո: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի հեռուստատեսությունը, հարձակվողները ավերել են նախընտրական շտաբները: Տվյալ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան: